Ողջունում ենք Ձեզ Դավիյան ՍՊԸ-ի պաշտոնական կայքում
Մեր մասնագետներն ունեն բազմամյա փորձ, և դրա հիման վրա 2022 թվականին ստեղծվել է մեր կազմակերպությունը: Մենք մասնագիտացած ենք սարքավորումների, դրանց սպասարկման, էլեկտրոնային բաղադրիչների, նյութերի, ինչպես նաև տարբեր ոլորտներում անհարժեշտ բաղկացուցիչ պարագաների մատակարարման մեջ:
Մենք ուղղակիորեն աշխատում ենք արտասահմանյան արտադրողների հետ ամբողջ աշխարհում՝ երաշխավորելով ապրանքների լայն ընտրություն և մրցունակ գներ:

Մատակարարների զարգացած և հուսալի լոգիստիկ ցանցերի առկայության շնորհիվ մենք պատրաստ ենք Ձեզ առաջարկել տարբեր սարքավորումների և աքսեսուարների լայն տեսականի, ինչպիսիք են.
- Միկրոէլեկտրոնիկայում կիրառվող Էլեկտրոնային բաղադրիչներ
- Ձեռնարկությունների համար արդյունաբերական սարքավորումներ
- Տեխնիկական վերահսկման համար հսկիչ-չափիչ սարքավորումներ
- Արդյունաբերական պոլիմերային նյութեր, բազմաբաղադրիչ սոսինձ, քիմիական ռեակտիվներ
- Լաբորատոր սարքավորումներ
- Բժշկական սարքավորումներ
- Սպառվող նյութեր, պարագաներ և պահեստամասեր
- Գիտատեխնիկական կազմակերպությունների համար մալուխներ և կիսահաղորդիչներ:
Իրականացնում ենք նաև առկա բժշկական սարքավորումների տեխնիկական սպասարկում և նորոգում:


Մեր պատվիրատուները եվրոպական շուկայում և ԱՊՀ երկրներում իրենց ոլորտների առաջատարներն են: Մեր կողմից մատակարարվող ապրանքների հիմնական սպառողների շարքում կարելի է առանձնացնել արդյունաբերության մի շարք ոլորտներ.
- Մեքենաշինական ձեռնարկություններ
- Լաբորատոր հետազոտություններ
- Բժշկական կենտրոններ
- Ավիատիեզերական արդյունաբերություն
- Գիտահետազոտական ինստիտուտներ
- Օպտիկա-մեխանիկական արտադրություն
- Ավտոմոբիլային արդյունաբերություն և շատ այլն:
Մեծ փորձ ունեցող մեր մասնագետները միշտ պատրաստ են ոչ ստանդարտ լուծումներ առաջարկել ձեր նախագծի համար՝ ապահովելով դրա արդյունավետությունն ու հաջողությունը: Մենք մեր գործընկերներին առաջարկում ենք համագործակցության շահավետ պայմաններ և երաշխավորում ենք ապրանքների մատակարարման բարձր հուսալիություն, պայմանավորվածությունների և ժամկետների խստիվ պահպանում:
Սարքավորումների և աքսեսուարների մատակարարման անվանացանկը չի սահմանափակվում մեր կայքում ներկայացված տեսականիով: Մեր ընկերության կողմից առաջարկվող այս կամ այն արտադրանքի վերաբերյալ արդիական տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք կապ հաստատել նշված կոնտակտներով: